Հարգելի բարեկամ,
Ողջունում եմ Ձեր մուտքը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանի պաշտոնական կայք։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում կայքի այցելուներին` մարզի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Կարծում եմ, որ Վայոց ձորի մարզպետարանի համացանցային պաշտոնական կայքում Դուք կգտնեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները և լիահույս եմ, որ Ձեր առաջարկություններով, հարցադրումներով և ակտիվ համագործակցությամբ կօժանդակեք մարզի համար կարևոր նշանակության հիմնախնդիրների բացահայտման եւ նշված խնդիրների լուծման գործընթացին:
Մեր կայքի միջոցով պարբերաբար կտեղեկացնենք մարզում իրականցվող ծրագրերին, անհրաժեշտ տեղեկատվություն կտրամադրենք մարզի կենսագործունեության ամենատարբեր ոլորտներին առնչվող իրադարձությունների մասին:
Կայքը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մարզպետարանի կառուցվածքին ու գործունեությանը: Կայքի միջոցով կարող եք ծանոթանալ նաև մարզի տեղական ինքնակառավարման մարմինների կառավարման համակարգի` համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին:
Հարգելի այցելու, կայքի միջոցով Դուք կարող եք անմիջական հաղորդակցություն ապահովել Ձեր և մարզպետարանի պատասխանատուների միջև:
Հավաստիացնում եմ, որ Ձեր յուրաքանչյուր հարցադրում և առաջարկություն կարժանանա համապատասխան ուշադրության:
Վայոց ձորի մարզպետ
Սերգեյ Բագրատյան



